Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հասմիկ Պապյանը՝ Մշակույթի նախարար դառնալու լուրերի մասին

797
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 15:15
Հասմիկ Պապյանը՝ Մշակույթի նախարար դառնալու լուրերի մասին

«Տեսնում եք Ձեզ Մշակույթի նախարարի պաշտոնում»,- դիմելով ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանին՝ հարցրել են լրագրողները: «Չեմ կարող այդ հարցին պատասխանել այս պահին: Ես ձեզ կարող եմ ասել, որ ես այդպիսի հավակնություններ չունեմ, կարող եմ ասել միայն, որ ես պատրաստ եմ ցանկացած ձևով՝ դա կլինի անհատական խորհուրդներ երգիչ-երգչուհիներին, դա կլինի օպերային թատրոնի ինչ-որ ներկայացումներ կամ խորհուրդ տալ կողքից, չեմ կարող ասել՝ ինչպիսի ոլորտ դա կլինի, ես պատրաստ եմ իմ փորձառությունը որևէ ձևով փոխանցել մեր երիտասարդներին: Պետք է ասեմ, որ այդ հեղափոխությունը նաև մշակութային էր, որովհետև մենք տեսանք, թե ինչպիսի բուռն, անսանձելի, ստեղծագործական նաև հեղափոխություն էր, և մեր այդ երիտասարդներին պետք է ուղղորդել: Պետք է ասեմ նաև, որ վարչապետի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի, ասած հարցի պատասխանը, թե դուք արևմտամետ եք, թե՞ ռուսամետ, նա պատասխանեց, որ ինքը հայամետ է, և մենք պետք է կառչենք այդ խոսքից և պետք է դառնանք իսկապես հայամետ: Եվ այն, որ հայու գենն արդեն արթնացել է, նրան պետք է ճանապարհ և ասպարեզ տալ: Իսկ ինչպիսին կլինի իմ դերակատարությունն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ես ոչ մի հավակնություն չունեմ»:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել էր լիազորությունները վայր դնելու մասին։