Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

499
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 21:10
Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը: Այդ օրն ամեն տարի նշվում Է 1992 թվականից:

1992 թվականի այս օրը Եվրոպայի 17 երկրների սահմանափակ հնարավորություններով մարդիկ անցկացրեցին պայքարի օր հանուն հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ֆիզիկական, հոգեկան կամ զգայական սահմանափակումներով մարդկանց խտրականության դեպքերի բացառման:

Օրվա նպատակն է լայն հանրության ուշադրությունը հրավիրել սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրներին: