Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայ կին հաքերը կողոպտել է Փերիս Հիլթոնին

5117
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 15:05
Հայ կին հաքերը կողոպտել է Փերիս Հիլթոնին

Հաքեր Պայծառ Բխչաջյանն ամերիկացի դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնից գողացել է նրա ինտիմ լուսանկարներն ու 130 հազար դոլար, գրում է TMZ պորտալը:

Բխչաջյանը 2015-2017թթ. ընթացքում հասանելիություն է ստացել Հիթլոնի հաշիվներին և iCloud-ում նրա էջին:

Բանկային քարտի տվյալների օգնությամբ Բխչաջյանը համար է պատվիրել «Ռուզվելտ» հոլիվուդյան հյուրանոցում:

Այդ ժամանակ նա ծախսել է մոտ 40 հազար դոլար: Ավելի ուշ կինը Հիլթոնի անունից խնդրել է դերասանուհու օգնականին մեկ այլ հաշվին 80 հազար դոլար փոխանցել: Ինչպես նաև հաղորդվում է, որ նրա տրամադրության տակ են հայտնվել Հիլթոնի ինտիմ լուսանկարները, սակայն պարզ չէ, թե այդ նյութերը չարագործը ինչպես է օգտագործել:

Հաքերին ձերբակալել էին 2017թ.: Մայիսի 7-ին դատարանը նրա պատժի մասին որոշում կկայացնի: