Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«5 հազար շան փայ էր թողնում մեզ կամ չէր թողնում». թիվ 11 դպրոցի աշխատակիցը՝ տնօրենի մասին (տեսանյութ)

1085
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 15:50
«5 հազար շան փայ էր թողնում մեզ կամ չէր թողնում». թիվ 11 դպրոցի աշխատակիցը՝ տնօրենի մասին (տեսանյութ)

«Ազատության» լրագրողի հարցին՝ բակում աշակերտները պահանջում են Ձեր հրաժարականը, Դուք ընդառաջ կգնա՞ք այդ պահանջին, թիվ 11 դպրոցի տնօրենը պատասխանեց. «Եթե կա օրենք և կարգ, ուրեմն սպասեք այդ օրենքին և կարգին: Այն աշակերտները, որոնք այսօր գոռում են «հեռացեք», կարծես իմ աշակերտները չլինեն, ես նրանց չեմ ճանաչում»:

Դպրոցի գրադարանավարուհին էլ բողոքեց, որ 5 տարի շարունակ պարգևավճար է ստացել, բայց տնօրենի հրահանգով փոխանցել է տնօրեն Ռուզան Ազիզյանին: «Որպես լավ աշխատող ստացել եմ 40 -70 000 դրամ պարգևավճար և բերել, տվել եմ տնօրենին. 5 հազար «շան փայ» թողում էր մեզ կամ չէր թողում»,- ասաց նա՝ հավելելով, որ դա տնօրենի հրամանն էր՝ ստանում եք, բերում եք, փոխանցում եք:

Հիշեցնենք, որ դպրոց ժամանած ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին: