Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երեկ մի դպրոցի բակով էի անցնում, աշակերտները ոգևորված գոռում էին՝ «Միացի՛ր, միացի՛ր»». Վահրամ Սողոմոնյան

483
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 19:05
«Երեկ մի դպրոցի բակով էի անցնում, աշակերտները ոգևորված գոռում էին՝ «Միացի՛ր, միացի՛ր»». Վահրամ Սողոմոնյան

Երեկ մի դպրոցի բակով էի անցնում, պատուհանը բաց էր, երևի գրականության դաս էր։ Աշակերտները ոգևորված գոռում էին․ «Միացի՛ր, միացի՛ր»։
Ուսուցիչը զայրացած ու ինքնատիրապետումը կորցրած․ «Լա՛վ, հասկացանք, դա էրեկ էր, այսօր դաս է»։

Ինչ եմ ուզում ասել։ Իրականում ուսուցիչների մեծ մասը չգիտի ինչպես վարվել աշակերտների այս նոր տրամադրությունների հետ, նրանք միայն սաստել գիտեն ու չգիտես թե ամիսներ հետո ինչպես են մատուցելու այդ թեման կամ արժեզրկելու այն։ Այսօր հրատապ է կրթական համակարգի բովանդակային ու կառավարման հարցերի արագ լուծումը։

Միայն հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելը լուծում չի կարող լինել։ Խնդիր է նաև, թե որ ուղղությամբ է փոխվելու կրթական քաղաքականությունն ու տիրապետող դիսկուսը։