Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ձեզ պիտի հարցնեմ նոր գա՞մ. լավ եմ արել՝ եկել եմ». ոստիկաններ՝ Մոնթեի անվան դպրոցում

915
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 14:40
«Ձեզ պիտի հարցնեմ նոր գա՞մ. լավ եմ արել՝ եկել եմ». ոստիկաններ՝ Մոնթեի անվան դպրոցում

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրուցում այս պահին ոստիկաններ են ժամանել: Լրագրողների հարցին՝ ահազանգո՞վ են եկել, չեն պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղղել ոստիկանության լրատվական ծառայությանը:

«Ձեզ պիտի հարցնեմ նոր գա՞մ. լավ եմ արել՝ եկել եմ»,- ասաց քաղաքացիական հագուստով մի տղամարդ, որն, ի վերջո, ներկայացավ որպես ոստիկանության տարածքային բաժնի պետ:

Այս պահին նրանք տնօրենի աշխատասենյակում են: Լրագրողների մուտքն արգելված է:

Հիշեցնենք, որ այսօր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում ուսուցիչներն ու աշակերտները բողոքի ցույց էին անում՝ պահանջելով տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: