Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրք ընդդիմադիրները նախագահի իրենց թեկնածուին են առաջադրել

1207
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 14:00
Թուրք ընդդիմադիրները նախագահի իրենց թեկնածուին են առաջադրել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունը որոշում է ընդունել հունիսի 24-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրել Մուհարեմ Ինջիի թեկնածությունը, հաղորդում է Hurriyet-ը:

Իսկ նախօրեին Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն առաջադրել էր երկրի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը:

Նշվում է, որ նախագահի պաշտոնին թեկնածուների առաջադրման ժամկետը սպառվում է մայիսի 9-ին: