Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում 26-ամյա երիտասարդ է սպանվել

473
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 10:25
Երևանում 26-ամյա երիտասարդ է սպանվել

Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:

Կայքի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել է ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:

Նշված հանցագործությունը բացահայտելու համար դեպքի վայրում ստեղծվել են օպերատիվ խմբեր: