Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ո՞վ է HSBC բանկի վրա հարձակում գործած անձը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

931
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 16:00
Ո՞վ է HSBC բանկի վրա հարձակում գործած անձը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով՝ նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
Դեպքի հանագամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Ոստիկանության տեսանյութը