Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում

453
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 22:05
Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում

Հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը (սոպրանո) հեղինակային մենահամերգով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում: Օրերս Մոսկվայի Բունինի անվան գրադարանի դահլիճում անցկացված համերգային երեկոյին Աֆրիկյանի հետ հանդես է եկել նաև կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով նաև ասմունքել է երեկոյի ընթացքում: «Հոգու լարերին» խորագիրը կրող համերգային երեկոյին նրանք ելույթ են ունեցել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների հրավերով: Երեկոն վարում էր մրցույթի կազմկոմիտեի նախագահ Նատալյա Ավետիսյանը։ Ի դեպ, թե՛ Աֆրիկյանը, թե՛ Դարբինյանը վերջերս դարձել էին այս հեղինակավոր ստուգատեսի դափնեկիրներ:

80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանը համերգային երեկոյի ընթացքում ներկայացրել է հայ պոետների տեքստերով ռուսալեզու, ինչպես նաև հայալեզու երգեր ու ռոմանսներ: Մասնավորապես, ներկայացվել են Սիլվա Կապուտիկյանի, Կորյուն Առաքելյանի, Սվետլանա Հովսեփյանի, Մայա Աֆրիկյանի տեքստերի հիման վրա գրված գործեր:

Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:

Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում
Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում