Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արմեն Ամիրյանը հրաժեշտ է տվել գործընկերներին

395
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 15:10
Արմեն Ամիրյանը հրաժեշտ է տվել գործընկերներին

ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության իր գործընկերներին, որոնց հրաժեշտ տալու համար նա եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ. այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս այստեղ չեն, այլապես նրանք էլ այստեղ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա, և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը, և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»,- հրաժեշտի խոսքում ասել է Ամիրյանը:

Պաշտոնն ստանձնելիս՝ մեկ ու կես տարի առաջ, Արմեն Ամիրյանը նախարարություն եկավ ծափերով ու հրաժեշտ տվեց ծափերի ներքո...

Արմեն Ամիրյանը հրաժեշտ է տվել գործընկերներին
Արմեն Ամիրյանը հրաժեշտ է տվել գործընկերներին
Արմեն Ամիրյանը հրաժեշտ է տվել գործընկերներին
Արմեն Ամիրյանը հրաժեշտ է տվել գործընկերներին