Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուներից մեկը հայ է

1287
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 14:20
Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուներից մեկը հայ է

Սիրիայում ռուսական ռազմական Սու-30ՍՄ ինքնաթիռ է կործանվել, չի բացառվում, որ շարժիչի մեջ կարող էր թռչուն հայտնված լինել: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Մայիսի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ին բարձրություն հավաքելու ժամանակ Միջերկրական ծովի օդային տարածքում՝ Հմեյմիմ օդանավակայանից թռիչքից հետո կործանվել է ռուսական ռազմական Սու-30ՍՄ ինքնաթիռը: Երկու օդաչուները զոհվել են»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ:

Օդաչուներից մեկը եղել է մայոր Ալբերտ Դավիդյանը: