Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Պայթյուն Լոնդոնում. 30 մարդ է տուժել (տեսանյութ)

3271
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 12:20
Պայթյուն Լոնդոնում. 30 մարդ է տուժել (տեսանյութ)

Լոնդոնի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մոտ 30 մարդ է տուժել, հաղորդում է The Daily Express-ը:

Դեպքը տեղի է ունեցել Սթեմֆորդ Հիլ շրջանում, որտեղ բնակիչները նշում էին հրեական Լագ բա Օմեր տոնը, որի ժամանակ խարույկներ են վառում:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ հեռախոսը կամ դյուրավառ նյութը:

Իրավապահները պարզում են դեպքի պատճառները:

Ավելի վաղ Լոնդոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի պատճառ էր եղել գազը: