Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կոտայքում վարորդը BMW X5-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

315
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 11:20
Կոտայքում վարորդը BMW X5-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 3-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ., 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրատարում. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Էդգար Մարտիրոսյանը Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։