Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

462
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 13:50
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին: