Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում». Դավիթ Պետրոսյան

585
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 12:15
«Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում». Դավիթ Պետրոսյան

Հարգելի ուսանողներ,
Ս.թ. մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում:
Կոչ ենք անում առաջիկա օրերին նախաձեռնել հանդիպում նրանց հետ և իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին՝ հորդորելով համագործակցել ժողովրդական շարժման հետ: ՀՀԿ-ն Հայաստանում իշխանություն այլևս չունի, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները առանձին-առանձին դեռ հնարավորություն փրկելու իրենց արժանապատվությունը:

Բուհերում դասավանդող պատգամավորներն են.

1. Մարգարիտ Եսայան - Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
2. Շիրակ Թորոսյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
3. Գևորգ Կոստանյան - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
4. Միհրան Հակոբյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետ
5. Խոսրով Հարությունյան - ՀՀ պետական կառավարման ակադեմիա
6. Արփինե Հովհաննիսյան - Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոն
7. Ռուստամ Մախմուդյան - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
8. Ռուզաննա Մուրադյան - Երևանի պետական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
9. Կորյուն Նահապետյան - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոն
10. Էդուարդ Շարմազանով - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն