Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Երևանյան լճում 20 մարդու կյանք փրկած Շավարշ Կարապետյանն արտասվեց ելույթի ժամանակ

1488
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 20:00
Երևանյան լճում 20 մարդու կյանք փրկած Շավարշ Կարապետյանն արտասվեց ելույթի ժամանակ

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Շավարշ Կարապետյանն, ով հուզմունքից չկարողացավ զսպել արցունքները: Նա ասաց, որ հասարակ հայերն, ովքեր բնակվում են Ռոսաստանում, անվերապահորեն ողջունում են այս շարժումն ու սպասում հայրենիքի նոր զարթոնքին:

«Ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ փոխանցելու համար խորին շնորհակալություն: Երևի այսպես ստացվեց, որ մենք սկսենք ավելի շատ սիրել իրար ու բոլորով միասին ստեղծենք ավելի լավ Հայաստան:

Ես այսօր եկել եմ իմ ընտանիքի հետ միասին, 2,5 մլն հայություն ունեցող Ռուսաստանն է ձեզ հետ և չկասկածեք՝ սերը վառել, սպանել չի լինի: Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ ժողովուրդը: Եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն աշխարհը կփլվի: Մենք հաղթանակ ենք տոնելու»: