Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Վովայի Փաշինյանն է. ԱԺ լրատվության վարչություն

421
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 19:10
ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Վովայի Փաշինյանն է. ԱԺ լրատվության վարչություն

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին:

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Հաղորդվում է նաև, որ այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ընտրությունները կայանալու են վաղը Ազգային ժողովում:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքը և «ՀՅԴ» խմբակցությունը հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածուին, «ՀՀԿ» խմբակցությունը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել: