Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ես ռուսամետ կամ ամերիկամետ գործիչ չեմ, ես հայամետ եմ». Փաշինյանը՝ BBC-ին (տեսանյութ)

1802
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 13:00
«Ես ռուսամետ կամ ամերիկամետ գործիչ չեմ, ես հայամետ եմ». Փաշինյանը՝ BBC-ին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը, որում հայտնել է Հայաստանում ճգնաժամի կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

«Այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը ժողովրդի կողմից վարչապետի նշանակումն է: Այս գործընթացում աշխարհաքաղաքական որևէ համատեքստ չկա: Այս գործընթացը, մեր շարժումը ներհայկական գործընթաց է, և մենք պատրաստվում ենք հետևել միջազգային բոլոր պարտավորություններին, որոնք ունի Հայաստանը՝ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ այդտեղ որևէ խնդիր չկա: Մենք պատրաստվում ենք այդ բոլոր հարցերը քննարկել մեր ռուս գործընկերների հետ: Ես ռուսամետ կամ ամերիկամետ քաղաքական գործիչ չեմ, ես հայամետ եմ»,- ասել է Փաշինյանը: