Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու ինքնությունը. քննչական կոմիտե

1562
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 18:15
Պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու ինքնությունը. քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը։

Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ 2018թ. ապրիլի 26-ին Հրազդանի կիրճում՝ դեպի Դավթաշեն տանող հատվածում, հայտնաբերվել է մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների շրջանակներում ապրիլի 28-ին տարածել էինք լուսանկարները, որի արդյունքում պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ Արտյոմ Հովհաննիսյան՝ ծնված 1988 թ.։ Դիակը ներկայացվել է հարազատների ճանաչմանը։

Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ տղամարդու ինքնությունը պարզելու նպատակով տրամադրված լուսանկարները տարածելու համար և խնդրում զերծ մնալ դրանց հետագա օգտագործումից։

Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։