Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

274
Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 23:25
Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:

2018թ. ապրիլի 26-ին՝ ժամը 09:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Հրազդանի կիրճում՝ դեպի Դավթաշեն տանող հատվածում, հայտնաբերվել է մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դիակի ինքնությունը պարզելու ուղղղությամբ: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:

ՔԿ-ն հրապարակում էհայտնաբերված դիակի լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրա վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տղամարդը թխամաշկ է, սևահեր, սև մորուքով, մարմնի տարբեր հատվածներում ունի դաջվածքներ: