Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ա­տում եմ հո­գով օ­րենք­ներ շատ-շատ, որ ծան­րա­ցել են մարդ­կանց ու­սե­րին». այսօր Շիրազի ծննդյան օրն է

846
Ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ., 18:00
«Ա­տում եմ հո­գով օ­րենք­ներ շատ-շատ, որ ծան­րա­ցել են մարդ­կանց ու­սե­րին». այսօր Շիրազի ծննդյան օրն է

Ա­մե­նայն սրտով բո­ղո­քում եմ ես մար­դու ա­նար­դար վճի­ռի հա­մար,
Ա­նի­ծում եմ ես մար­դուն նեն­գա­ւոր, որ նա ընտ­րել է պղծո­ւած ճա­նա­պարհ.
Ա­տում եմ հո­գով օ­րէնք­ներ շատ-շատ, որ ծան­րա­ցել են մարդ­կանց ու­սե­րին
Եւ ստի­պում են կեղ­ծել, քծնո­ւել, գո­վել ա­նար­ժան, տգէտ բար­քե­րին:

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում։ Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար: Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

Ես բո­ղո­քում եմ, ի­րա­ւունք ու­նեմ գան­գատ գրե­լու ամ­բողջ աշ­խար­հին,
Որ հա­յոց հո­ղը ետ վե­րա­դար­ձո­ւի եւ տրո­ւի պան­դուխտ, տա­ռա­պող հա­յին.
Ես ցան­կա­նում եմ մէկ ան­գամ տես­նել քար­տէ­զը հա­յոց ան­ծայր երկ­րի,
Դ­րա­նից յե­տոյ ե­թէ մեռ­նեմ էլ, իմ հո­գին ու­րախ եւ յա­ւերժ կ­’ապ­րի:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

Ին­չո՞ւ է հա­յը պան­դուխ­տի ցու­պով այ­սօր թա­փա­ռում ամ­բողջ աշ­խար­հում,
Օ­տա­րի հո­ղում կեղ­ծո­ւած ու տան­ջո­ւած, հե­ռու հիւ­սի­սում կամ ա­նա­պա­տում.
Ի՞նչ է նա կորց­րել Սու­դա­նում կի­զիչ, կամ Հնդ­կաս­տա­նում հե­ռու հե­ռա­ւոր,
Ին­չո՞ւ է հա­յը բե­կոր­ներ դար­ձել, նա չու­նի հան­գիստ, նա չու­նի ան­դորր:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

Խեղճ պան­դուխտ հա­յին հող է հար­կա­ւոր, ոչ օ­տար երկ­րում, այլ իր սե­փա­կան,
Եւ երբ ու­նե­նայ նա հո­ղը նո­րից, դուրս կը շպրտի ցուպն օ­տա­րու­թեան,
Ան­հուն հրճո­ւան­քով կը շտա­պի հե­ռո­ւից դէ­պի Ղարս, իգ­դիր, Վան կամ Ար­դա­հան,
Նո­րից կը լսուի հո­րո­վե­լը հին, նո­րից կը ծխայ ծու­խը հայ­կա­կան:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը:

Շիրազը հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում։