Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Արա Բաբլոյանն ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել

490
Ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ., 16:50
Արա Բաբլոյանն ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 7, մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 12 հարց:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ավելի վաղ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: