Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Իշխանություններն առիթ են փնտրում Արտակարգ ռեժիմ հայտարարելու, հնարավոր են նոր սադրանքներ». Հրանուշ Խառատյան

232
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 16:20
«Իշխանություններն առիթ են փնտրում Արտակարգ ռեժիմ հայտարարելու, հնարավոր են նոր սադրանքներ». Հրանուշ Խառատյան

Սիրելի բարեկամներ, չնայած ավելորդ եմ համարում հիշեցնել, բայց իշխանություններն առիթ են փնտրում Արտակարգ ռեժիմ հայտարարելու, հնարավոր են նոր սադրանքներ, բավական է մի տաս մարդ «փայտերով զինված» հարձակվի որևէ ոստիկանի վրա, կամ որևէ խանութի ցուցափեղկ ջարդի, մեր ոստիկանը միշտ մերն է, մեր բոլոր քաղաքացիները մեր կողմից միշտ պաշտպանված են, մեր հանրահավաքները խաղաղ են, մեր գրպաններում դանակներ չկան, մեր ձեռքին մահակներ չկան, Նիկոլը անընդհատ կրկնում և խաղաղ անհնազանդության օրինակ է ծառայում, մենք սադրանքի չենք գնում, մեր այս ամբողջ գործընթացը խաղաղության և օրենքով իրավունքի կիրառման համար է, մեր ամբողջ ծրագրերը օրենքի առաջ երկրի բոլոր քաղաքացիների հավասարության համար է, այդ թվում՝ իշխանության մեջ ընդգրկված մարդկանց: Նրանք էլ պիտի ազատվեն ապօրինությունների հարկադրանքից: Մենք ապօրինության միջոցով օրինականության չենք հասնի, մենք Երանոսյանական որակի ոստիկանների սադրանքներից չենք ազդվի: