Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հանրաքվեների ժամանակը չէ». Լուկաշենկոն օրինակ է բերել Հայաստանի վերջին իրադարձությունները

1611
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 16:05
«Հանրաքվեների ժամանակը չէ». Լուկաշենկոն օրինակ է բերել Հայաստանի վերջին իրադարձությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում սահմանադրական փոփոխություններն ու պետության ղեկավարի իրավասությունների սահմանափակումը, հաղորդում է Euronews-ը:

Սակայն նման բարեփոխումները, նրա խոսքով, հարկ է անցկացնել զգուշորեն և չշտապել:

«Այժմ հանրաքվեների ժամանակը չէ: Մենք պետք է աշխարհում այս քաոսային և վտանգավոր վիճակում չշտապենք: Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ երկրում փոփոխություններ կլինեն, ապա դա չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն օրինակ է բերել Հայաստանի վերջին իրադարձությունները: Ընդ որում, Բելառուսի նախագահը Հայաստանում նման վիճակի համար պատասխանատու է համարում Եվրասիական տնտեսական միությանը: