Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հանրությունը բոյկոտում է «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը և պատռում «Երևան Սիթի»-ի զեղչի քարտերը

743
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 14:10
Հանրությունը բոյկոտում է «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը և պատռում «Երևան Սիթի»-ի զեղչի քարտերը

Վերջին տասն օրերին Հայաստանում չդադարող ցույցերն սկսել են իրենց ազդեցությունը թողնել խոշոր տնտեսվարողների՝ հատկապես հայտնի օլիգարխների վրա: Ազդեցությունը հատկապես ակնհայտորեն նկատվում է «Երևան Սիթի» սուպերմարկետների վրա: Ասում են, որ հիմա էլ ցուցարարները բոյկոտում են «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը, որը ևս պատկանում է «Երևան Սիթի»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին: Ասում են նաև, որ ցուցարարները բառացիորեն հրաժարվում էն այդ ցանցից դեղորայք գնել: Ըստ լուրերի՝ քաղաքացիները մտնում են «Երևան Սիթի» և ցուցադրաբար կոտրում խանութի կողմից տրամադրված զեղչի քարտերը: