Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Աշխատանքից դուրս եմ եկել». ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացավ ցուցարարներին

372
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 16:30
«Աշխատանքից դուրս եմ եկել». ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացավ ցուցարարներին

Տիգրան Մեծի պողոտայով երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն է միացել նաև ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:

«Աշխատանքից դուրս եմ եկել ու եկել եմ էստեղ: Եկել եմ՝ կանգնեմ ժողովրդիս կողքին: Ես չեմ կարա մահակով ու վահանով դուրս գալ ժողովրդիս դեմ: Չեմ կարա գործել ժողովրդի դեմ, քանի որ նա հանցագործություն չի կատարել: Հորդորում եմ աշխատանքային ընկերներիս՝ միանալ մեզ»,- ուղիղ եթերում ասել է Թովմասյանը: