Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մահացել է 42-ամյա շախմատիստուհի Նինո Խուրցիձեն

261
Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ., 00:00
Մահացել է 42-ամյա շախմատիստուհի Նինո Խուրցիձեն

Երեկ մահացել է տիտղոսակիր շախմատիստուհի Նինո Խուրցիձեն։ Նա 42 տարեկան էր։ Շախմատիստուհին տառապում էր քաղցկեղից։ Խուրցիձեն մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոնուհի է (1991)։ Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է 5 օլիմպիադայի
(1998 - 2002, 2006, 2012), թիմային երեք աշխարհի առաջնությունների (2007, 2011 - 2013) և թիմային յոթ Եվրոպայի առաջնությունների (1999, 2003 - 2013)։ Նինո Խուրձիցեն Երևանի «ՄԻԿԱ» ակումբի կազմում դարձել է Եվրոգավաթի և Հայաստանի ակումբային չեմպիոն: