Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ

1606
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 23:35
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանի վարչակազմին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երախտագիտություն է հայտնել Սարգսյանին երկար տարիների ծառայության և ԱՄՆ-ի և Հայաստանի ամուր գործընկերության մեջ նրա ներդրման համար: «Մենք ակնկալում ենք, որ նրա իրավահաջորդն անվանվելու է թափանցիկության ոգով իրականացվող ժողովրդավարական գործընթացի արդյունքում՝ Հայաստանի օրենքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- հավելել է նա: