Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է հայաստանյան վերջին զարգացումներին

261
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 22:30
ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է հայաստանյան վերջին զարգացումներին

Տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում հնարավոր լարվածության աճը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծում են կողմերի հրադադարի պահպանման խիստ կարևորությունն այս զգայուն ժամանակահատվածում, մասնավորապես, առաջնագծից հեռու պահպանելով ծանր հրետանին:

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ակտիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական կարգավորման համար»: