«Մենք արեցինք ուղն ու ծուծով հայկական, մաքուր թավշյա հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան
«Մեր շարժման ժամանակ բոլոր ձերբակալված ու կալանավորված անդամներն անհապաղ մինչև օրվա վերջ պետք է ազատ արձակվեն: Հաջորդ փուլում պետք է անդրադառնանք քաղբանտարկյալներին. բոլորը պետք է ազատ արձակվեն»,- հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, ապա դիմեց ոստիկանությանն ու քաղաքացիներին, «Ոստիկանությունը դադարեցնում է մեր շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը: Ուզում եմ քաղաքացիների հետ պայմանավորվենք մի հարցում. ՀՀ-ում, ի դեմս ժողովրդի կա նոր իշխանություն, բայց նաև պետք է ցույց տանք, որ ժողովրդի իշխանությունն ի վիճակի է պահել իրավիճակը կառավարելի»,- ասաց Փաշինյանը: Նա ասաց, որ շարժման մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ ու դավադրություն գոյություն չունի, սա մաքուր, հայկական թավշյա հեղափոխություն է ու որևէ մեկնաբանություն չի կարող լինել: «Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ հենց այսպես էլ ընկալում են իրավիճակը: Կարևոր եմ համարում, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին ու թավշյա հեղափոխության հաղթանակին, ասել է՝ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց, որ այս հաղթանակով մեծագույն տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30