Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն չի լինելու». Արարատ Միրզոյան

475
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 19:50
«Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն չի լինելու». Արարատ Միրզոյան

«Երբ ԱԺ-ում վառում էի ազատության ջահը, երազում էի այսօրվա մասին: Կեցցեք դուք»,- հրապարակում դիմելով բազմահազար քաղաքացիներին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Դուք արել եք անհնարինը. էն, ինչ մենք, դուք արել ենք, աննախադեպ էր: Առանց արյան, առանց դրսի փողերի, առանց արտաքին կողմնորոշման դուք հաղթել եք: Բայց խոսակցություն կա ձեր հետ շատ լուրջ. ժողովուրդ, մենք հաղթել ենք, Ս. Սարգսյանը հեռացել է, բայց ՀՀԿ-ն դեռ դիմադրելու է, հարցնում եմ՝ գնալո՞ւ եք մինչև վերջ: Հասկանում եք չէ՞, որ ՀՀԿ-ն իշխանություն չի լինելու»:

Հավաքվածները բացականչեցին՝ Այո: