Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ծեծել են, այփադը ջարդել, ավտոն ջարդուփշուր արել». Պ. Ղազարյանը՝ Հանրային ռադիոյի պրոդյուսերին ծեծի ենթարկելու դեպքից

609
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 11:50
«Ծեծել են, այփադը ջարդել, ավտոն ջարդուփշուր արել». Պ. Ղազարյանը՝ Հանրային ռադիոյի պրոդյուսերին ծեծի ենթարկելու դեպքից

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը Facebook-ի իր էջում հայտնել է. «Վրույրը Հանրային ռադիոյի մեր պրոդյուսերն է։
Ծեծել են, հեռախոսը վերցրել, այփադը ջարդել, ավտոն էլ ջարդուփշուր արել։ Ավանից իջնելուց ա եղել քաղաք, քաղաքացիական հագուստով մոտեցել են՝ թե բա էդ ինչ ես նկարում ու ծեծել են»:

Հիշեցնենք՝ Ավանում տեղի ունեցած ջարդին կեսգիշերին արդեն անդրադարձել էինք: