Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մալաթիա-Սեբաստիայի ՀՀԿ շտաբի մոտ բազմաթիվ մեքենաներ են՝ առանց պետհամարանիշերի

265
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 11:35
Մալաթիա-Սեբաստիայի ՀՀԿ շտաբի մոտ բազմաթիվ մեքենաներ են՝ առանց պետհամարանիշերի

Քիչ առաջ MAMUL.am լրատվականի խմբագրություն էր զանգահարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհիներից մեկն, ով տեղեկացրել է, որ ՀՀԿ շտաբի մոտ բազմաթիվ մեքենաներ են հավաքվել, եռուզեռ է: Նա նշում էր, որ վարորդները կամ փակում էին պետհամարանիշերը, կամ ընդհանրապես հանում էին: Բնակչուհին մտահոգություն էր հայտնում, որ ինչ-որ բանի են պատրաստվում:

Վերջին օրերին ականատես ենք լինում, որ առանց պետհամարանիշերի մեքենաներով կամ բերման են ենթարկում քաղաքացիներին, կամ դրանցով շրջում են սադրիչները: