Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վիգեն Սարգսյանը՝ ձերբակալված պատգամավորների մասին

408
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 11:00
Վիգեն Սարգսյանը՝ ձերբակալված պատգամավորների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավորների ձերբակալմանն ու Նիկոլ Փաշինյանի պահման վայրի անհայտությանն, ասել է. «Կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, որ ազատ կամարտահայտության ու ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի հետ: Խորհրդարանական ժողովրավարության հրաշքը նրա մեջ է, որ այլ գործքակազմով ընդդիմությունը լուծի խնդիրները: Սա հերթական, ևս մեկ փորձաշրջան է մեր ժողովրդավարության կայացման համար: Պատշաճ տեղեկատվությունը տարածվել է, պատգամավորների դեպքում կան հստակ ընթացակարգեր ու վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք՝ առավոտյան Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հայտնել էր, որ ընդդիմադիր գործչին ոստիկանության Սևանի բաժնից տարել են: