Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

«Հպարտ եմ իմ Սասունի քֆուրով, իմ Նիկոլի քայլով, իմ Արարատի դուխով, Պապիկյանիս և մյուսների ելույթներով». Ալեն Սիմոնյան

370
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 10:45
«Հպարտ եմ իմ Սասունի քֆուրով, իմ Նիկոլի քայլով, իմ Արարատի դուխով, Պապիկյանիս և մյուսների ելույթներով». Ալեն Սիմոնյան

Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ես հպարտ եմ իմ թիմով, իմ Սասունի քֆուրով, իմ Նիկոլի քայլով, իմ Արարատի անկոտրուն դուխով, Պապիկյանիս և մյուսների ելույթներով, բոլոր բոլորով։
Ձեր հասունությամբ և գիտակցությամբ Դուք վառ ապացույցն եք, որ Հայաստանը կա ու կմնա։
Իսկ իմ ազգի մասին, խոսք ուղղակի չկա։ Երբ թվում է, թե մենք ամենավատ, հուսահատված ու պառակտված վիճակում ենք, այն գլուխ է բարձրացնում և լեռներ ցնցում։ Խոնարհվում եմ Ձեր բոլորի առջև, որ ինձ այսօր այդքան ուժ տվեցիք, կողքս եղաք, սատար կանգնեցիք ինձ ու միմյանց։ Շնորհակալ եմ, բոլորիդ անհատապես։