Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արա Բաբլոյանն օդանավակայանից ուղևորվում է ձերբակալված պատգամավորների մոտ

320
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 01:00
Արա Բաբլոյանն օդանավակայանից ուղևորվում է ձերբակալված պատգամավորների մոտ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպելու է ձերբակալված պատգամավորներին։ Այդ մասին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

«Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է՝ հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ՝ իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: