Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.

ԱՄՆ դասպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

3026
Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ., 19:40
ԱՄՆ դասպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն՝ թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն: