Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հայտարարություն է արել

745
Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ., 18:45
Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հայտարարություն է արել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման: Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից և պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել: Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»: