Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

251
Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ., 14:40
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ կայացրել է հավաքները դադարեցնելու մասին որոշում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որի պարագայում հավաքի մասնակիցները պարտավոր են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից, հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Նշված պարտականությունների չկատարման դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնել բերման ենթարկելու, ինչպես նաև ուժ գործադրելու գործողություններ: Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները և ոստիկանության ծառայողների օրինական այլ պահանջները: Ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ իրենց անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ: Լրագրողներին խնդրում ենք դրսևորել փոխըմբռնում, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտվի ոստիկանության ծառայողների գործողոությունները: