Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Քաոս Նժդեհի հրապարակում. սև և կարմիր բերետավորները ծեծում են մարդկանց, ջարդուփշուր անում մեքենաները

309
Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ., 02:40
Քաոս Նժդեհի հրապարակում. սև և կարմիր բերետավորները ծեծում են մարդկանց, ջարդուփշուր անում մեքենաները

Մոտ մեկ ժամ առաջ Գարեգին Նժդեհի հրապարակում քաոսային վիճակ է սկսվել: Վահան Ազիբեկյանը MAMUL.am-ին տեղեկացրեց հետևյալը. «3-րդ մասի հրապարակում ահավոր էր։ Հաբռգածների մի խումբ ցույցի մասնակից կամ ուղղակի փողոցով անցնող ժողովրդին, ավտոմեքենաները ջարդում ու փշրում էին։ Ոչ միայն քաղաքացիական հագուստով ոստիկաններն, այլև հենց սև ու կարմիր բերետավորներն ու ոստիկանության մի շարք հաբռգած աշխատողներ»:

Նա նաև տեղեկացրեց, որ այդ ավտոմեքենաներից մեկը քիչ է մնացել հարվածի իրեն ու իր կնոջը:

Այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է: