Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Այնքան շատ են ոստիկանական մեքենայի մեջ մարդ խցկել, որ դուռը չեն կարողանում փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

306
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 22:24
Այնքան շատ են ոստիկանական մեքենայի մեջ մարդ խցկել, որ դուռը չեն կարողանում փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Լարված իրավիճակ է Արգիշտի փողոցում, փողոցը պարբերաբար փակվում է, ոստիկանները վազում են այս ու այնկողմ՝ փորձելով կարգավորել երթևեկությունը: Նորից բազմաթիվ բերման ենթարկվածներ կան, այնքան մարդ են մտցրել ոստիկանական մեքենայի մեջ, որ դուռն անգամ չի փակվում, մեկի գլուխն անգամ չէր տեղավորվում, ոստիկանը վզից բռնած հրեց և մի կերպ դուռը փակեց: Նրանցից մեկի ընկերները հայտնեցին, որ իրենք ուղղակի փողոցն անցնում էին, եկան ու իրենց ընկերոջը՝ Դավթյան Պարույրին, տարան, մտցրին մեքենան:

Բերման ենթարկված 20-30 երիտասարդները հիմնականում մազրերից են: