Մարզաշխարհի հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված
Մարզաշխարհի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հետ կապված։ «Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծել են Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները և նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները։ Ցավոք, իրավիճակը գերլարված է և կարող է բռնկվել ցանկացած պահի։ Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և բոլորին, առանց բացառության բոլորին՝ ընդդիմության առաջնորդներին ու քաղաքացիներին, իշխանությանն ու իրավապահ մարմիններին, սթափության ու սառնասրտության կոչ ենք անում։ Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն և բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը: Մենք պայքարում ենք սպորտում, որը խաղաղության և մարդասիրության ամենամասսայական բնագավառն է աշխարհում։ Մենք պայքարում ենք ոչ թե հակառակորդների, այլ մրցակիցների դեմ, ու ցանկանում ենք կոչ անել, որ այսօր Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներն ու ոստիկանները ևս առաջնորդվեն այդ սկզբունքով։ Մենք ողջունում ենք երկխոսության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր դերակատարումն ունենալ այլընտրանք չունեցող երկխոսության կայացման ցանկացած դրսևորման մեջ»։ Հայտարարությունը ստորագրել են՝ Օլիմպիական չեմպիոններ՝ Օլիմպիական փոխչեմպիոններ՝ Աշխարհի չեմպիոններ՝ Եվրոպայի չեմպիոններ՝ Աշխարհի առաջնության մրցանակակիր՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալաիր՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ՝ |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24