Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանը փորձում է մեզ ներքաշել սադրանքների մեջ, որպեսզի տանկեր մտցնելու առիթ ունենա». Փաշինյան

318
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 21:15
«Սերժ Սարգսյանը փորձում է մեզ ներքաշել սադրանքների մեջ, որպեսզի տանկեր մտցնելու առիթ ունենա». Փաշինյան

«Մտածեցին՝ արհամարհեն, կմարի, փշալար անցկացնեն, կմարի, բերման ենթարկեն, կմարի, ավտո ջարդեն, կմարի, հիմա էլ մտածում են՝ ինձ ձերբակալեն, կմարի... Եթե ինձ ձերբակալեք, միևնույն է, պետք է ԱԺ բերեք, հատուկ նիստ անեք ու ես լինելու եմ ԱԺ-ում ու հենց էդ օրը, երբ ամբիոնից ելույթ ունենամ, էդ օրն ա դառնալու ձեր վերջին օրը»,- Հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթը շարունակեց Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, որ երեկ երեկոյանից դաժան ձևով բերման են ենթարկում մեր անդամներին ու գիշերը բանդաներն սկսել են ջարդել էն ավտոները, որոնց տերերը միացել են մեր հավաքներին: Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար են դա անում, բայց մինչև դրան անցնելն, ասեմ մի բան՝ ինչ լինում ա, ժեշտին լինի ու հետո, դզող-փչողներն ասել են՝ անվճար կսարքեն, բացի այդ, իշխանափոխությունից հետո բյուջեն ծախսերը կհոգա»,- նշեց ընդդիմադիր գործիչը՝ կոչ անելով փորձ չանել մեքենաները պաշտպանել, որպեսզի նրանց՝ ցուցարարներին հավասարակշռությունից հանելու փորձերը ձախողվեն: «Ասում են՝ հիմա էլ խմբեր են ձևավորել, որ գիշերը պտի խանութի, բանի ապակի ջարդեն, թալանեն... Հիմա Սերժ Սարգսյանը փրկության մի ձև ունի՝ հաջողվի մեզ ներքաշել սադրանքների մեջ ու տանկեր մտցնելու առիթ ունենա»,- հավելեց նա: