Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հրապարակում հավաքված ցուցարարները միաձայն լիազորեցին Նիկոլ Փաշինյանին բանակցել Սերժ Սարգսյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու վերաբերյալ

389
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 21:30
Հրապարակում հավաքված ցուցարարները միաձայն լիազորեցին Նիկոլ Փաշինյանին բանակցել Սերժ Սարգսյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Հրապարակում ներկայացրեց, թե ինչ է խոսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Արմեն Սարգսյանն ասաց՝ մտահոգված է իրավիճակով, ես էլ ասացի՝ այստեղի ժողովուրդն էլ ա մտահոգված ու լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է: Պարոն Սարգսյանն ասաց, հիմա ինչ, Դուք ասում եք՝ քննարկելու, բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ երեկ հավաքի ժամանակ դիրքորոշում եմ հայտնել, որ պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման ու իշխանության խաղաղ փոխանցման պայմանները: Ես էսօր ասացի, որ այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ պատրաստ ենք բանակցել: Նա հարցրեց, թե ի՞նչ ֆորմատով ա պատկերացնում բանակցությունը և որտե՞ղ: Ասացի՝ քանի որ Դուք կոնֆլիկտի մաս չեք, դրա համար Ձեզ հրավիրեցի Հրապարակ, բայց Սերժի պարագայում չեմ կարող հրավիրել նրան, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ նրա ներկայությամբ կառավարելի պահել իրավիճակը: Կառավարական շենքում ևս չեմ գնա բանակցության ու ասացի, որ հարմար է, որևէ չեզոք վայրում, օրինակ, Մարիոթում: Ու ասացի՝ բանակցային միակ թեման լինելու է Սերժ Սարգսյանի հեռացման ու այն անցնցում ձևով փոխանցելու օրակարգը:

Պրոցեսը այսպես եմ պատկերացնում.

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս,

2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին,

3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն...հետո ԱԺ արտահերթ ընտրություններ:

Մենք ունենք նաև պլան Բ ևԳ... բայց ուզում եմ հստակ արձանագրել, որ բանակցությունները կարող են լինել միայն Սարգսյանի հեռացման ու իշխանության անցնցում փոխանցման պայմանների դեպքում: Ուզում եմ լիազորեք, որ ձեր անունից մասնակցեմ այդպիսի բանակցություններին»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Փաշինյանը:

Բազմությունը բացականչեց՝ «Այո»:

Հրապարակում հավաքված ցուցարարները միաձայն լիազորեցին Նիկոլ Փաշինյանին բանակցել Սերժ Սարգսյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու վերաբերյալ