Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արսեն Վենգերը պաշտոնանկ է արվել իր կամքին հակառակ

326
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 15:35
Արսեն Վենգերը պաշտոնանկ է արվել իր կամքին հակառակ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկացել լքել ակումբը՝ 22 տարվա աշխատանքից հետո։ Նրան հեռացնելու որոշումը կայացրել է ակումբի ղեկավարությունը։ Ակումբի խոշորագույն բաժնետեր ամերիկացի Սթեն Կրոնկեն նշել է, որ կորցրել է վստահությունը Վենգերի նկատմամբ, որի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019 թվականը։ «Արսենալ»-ը 11 մլն կվճարի ֆրանսիացի մասնագետին՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։ Նշենք, որ Վենգերի գլխավորությամբ «Արսենալ»-ը 22 տարում 17 տիտղոս է նվաճել։