Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Կոնգրեսական Շիֆը հույս ունի, որ Հայաստանի վերջին զարգացումները կստանան խաղաղ հանգուցալուծում

269
Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 23:40
Կոնգրեսական Շիֆը հույս ունի, որ Հայաստանի վերջին զարգացումները կստանան խաղաղ հանգուցալուծում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսական Շիֆը մասնավորապես նշել է. «Ուշադրությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում ընթացող զարգացումներին: Հույս ունեմ՝ դրանք կստանան խաղաղ հանգուցալուծում: Օրենքի գերակայությունը պետք է շարունակի գերիշխել, որ հնարավոր լինի բացառել նախկինում տեղի ունեցած բռնությունների դեպքերը»:

Ադամ Շիֆը նշել է, որ իրեն այս ամենը մտահոգում է նաեւ այն տեսանկյունից, որ շփման գծում արդեն կա հնարավոր բռնության վտանգ. «Բավարար քանակությամբ արտաքին խնդիրներ կան: Ուստի պետք է վստահ լինենք, որ ներքին խնդիրները կհանգուցալուծվեն ժողովրդավարության սկզբունքների եւ օրենքի գերակայության հարգմամբ: