Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Տնօրենները կրծքով են պաշտպանում Սերժի նկարը, վաղը մենք ենք դրանք մեր ձեռքով հանելու». Լևոն Բարսեղյան

432
Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 21:00
«Տնօրենները կրծքով են պաշտպանում Սերժի նկարը, վաղը մենք ենք դրանք մեր ձեռքով հանելու». Լևոն Բարսեղյան

«Այսօր ասում են, որ տարբեր դպրոցներում տնօրենները կրծքով են պաշտպանել Սերժի նկարը, որ ակտիվիստները չհանեն: Եթե վաղը նրանք իրենց ձեռքով այդ նկարները չհանեն, ապա մենք անցնելու ենք բոլոր դպրոցներով ու անձամբ ենք հանելու դրանք:

Ցավալի է, որ մեր ապստամբ աշակերտների, ուսանողների դեմը կանգնում են ծնողներն ու տատիկ-պապիկները, նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ փողով ծախել են իրենց երեխաների ապագան: Հերիք է, միʹ կանգնեցրեք ձեր երեխաներին, սխալը դուք եք, նրանք են ճիշտը»,- Հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ ասաց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: