Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ոստիկանները քացով խփեցին մեջքիս, գցեցին գետնին». ցույցին չմասնակցող քաղաքացի

505
Հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ., 12:55
«Ոստիկանները քացով խփեցին մեջքիս, գցեցին գետնին». ցույցին չմասնակցող քաղաքացի

Բագրատունյաց փողոցով ընթացող ցույցի ժամանակ այս կինը լացակումած տեղեկացրեց, որ ոստիկանները հարվածել են իրեն ու գցել գետնին, երբ փորձել է միջամտել, որպեսզի երիտասարդներից մեկին բերման չենթարկեն: «Ես ինձ համար անցնում էի, չէի մասնակցում ցույցին: Մի հատ տղա էր, չէր ուզում տանեին իրեն, ուզում էի միջամտել, քացով խփեցին մեջքիս: Հիմա ահավոր վիճակում եմ, չեմ կարողանում խոսել»,- ասաց նա: