Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ապրիլի 20-ին կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը կտեղափոխվի հունիսի 16-ին

272
Հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ., 12:05
Ապրիլի 20-ին կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը կտեղափոխվի հունիսի 16-ին

«Հորտուս Մուզիկուս» խմբի համերգի կազմակերպիչները տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին Զվարթնոց տաճարում կայանալիք էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը հետաձգվում է.

«Հարգելի՛ ունկնդիրներ.
Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ:
Նման եղանակային պայմանները կխափանեն Զվարթնոց տաճարում նախատեսված երաժշտական միջոցառմանն ու համերգի իրականացմանը:
Ապրիլի 20- ին Զվարթնոց տաճարում կայանալիք էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը և Հայաստանում Եվրոպական միության մշակութային ժառանգության տարվա պաշտոնական բացումը տեղափոխվում է հունիսի 16-ին: Համերգի անկցաման վայրը, ժամը և ծրագիրը մնում է անփոփոխ»,- ասվում է հաղորդագրության մեջ: